«Առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Սա կարող է հանգեցնել անհարմարության, այրոցի և նույնիսկ գաստրիտի: Բացի այդ, սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել սննդի արագացված տեղաշարժի ստամոքս-աղիքային տրակտով: Սա կարող է առաջացնել սովի զգացում ուտելուց անմիջապես հետո և մարսողության խանգարում: Այս պրակտիկան հատկապես վտանգավոր է ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ամեն դեպքում, նպատակահարմար է սուրճ խմել կաթով, քանի որ այն ավելի մեղմ է ստամոքսի նկատմամբ»,- ասաց բժիշկը։
«Մեր պետության տակ դրվել է մի մեծ ռումբ, որը չունի ժամացույց, բայց ունի ճտիկ։ Եվ եթե այսօր այդ ճտիկն օգտագործվում է, օրինակ, հայ-֊ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի շրջանակներում ինչ-որ զիջումներ կորզելու համար, ապա վաղն այդ ճտիկը կարող է գործել, եթե ոմանց թվա, որ իրենք շատ ավելի արդյունավետ կարող են շահագործել մեր պղնձի ու մոլիբդենի հանքերը, Սևանի քաղցրահամ ջրի ռեսուրսը։ Եվ եթե մենք հանկարծ հաշվի չառնենք այդ կարծիքները, մեզ ընդամենը կզրկեն պարտք վերցնելու հնարավորությունից։ Սա է իրականությունը»։։
Որոշ մթերքներ, որոնք նախատեսված են որպես հատուկ երեխաների համար ստեղծված, կարող են վնասակար լինել երեխայի համար, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Իր Telegram ալիքում բժիշկը կոչ է արել բացառել երեխաների սննդակարգից սննդային մի քանի խմբեր։
Սննդակարգում մանրաթելերով և հակաօքսիդանտներով հարուստ մրգեր ներառելը օգնում է նվազեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքումների մակարդակը, ասում է սննդաբան Տրիստա Բեսթը: Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That-ը։
Սննդաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իմունիտետի համար ամենաօգտակար հինգ մթերքների մասին:
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ (British Medical Journal) Open ամսագրում:
Նախաճաշին կարագով և պանրով սենդվիչներ ուտելը լավագույն լուծումը չէ, քանի որ նման սննդակարգը վնասակար է ենթաստամոքսային գեղձի համար, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։ Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։
Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, ուռուցքաբան Մարկ Գաձյանն ամենավնասակար մթերքներն է համարել չիպսերն ու ապխտած երշիկները։ Նրանք Ժամանակ առ ժամանակ ներկա են սեղաններին, բայց օրգանիզմը դրանց կարիքը չունի, ասել է փորձագետը Telegram-ի իր ալիքում։
Սննդաբան Իրինա Պիսարևան կոչ է արել շաքարախտով հիվանդներին հրաժարվել խուրմայից և չամիչից։ Արգելքի պատճառը նա բացատրել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։
Վերին Լարսի հատվածում՝ ռուսական ու վրացական կողմերում, հազարավոր բեռնատարներ շարունակում են կանգնած մնալ:
Մաշկի վրա պզուկների և բորբոքումների պատճառ կարող են լինել մի շարք պատճառներ, այդ թվում՝ մարմնի հորմոնալ փոփոխությունները, շաքարի չափից ավելի օգտագործումը կամ մաշկի անբավարար մաքրումը: Այնուամենայնիվ, անցանկալի ցան կարող է առաջանալ նաև որոշ սննդամթերքների պատճառով, ասել է մաշկաբան Նատալյա Կոզլովան:
Ավոկադոն, ծովամթերքը և ամբողջական ձավարեղենը կարող են բարելավել հիշողությունը և մտավոր այլ ունակությունները: Այս մասին հայտնում է Reedus-ը։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով: