Բժիշկներն առանձնացնում են քնի որակը բարելավող երեք մթերք

Ուտելիքը կարևոր դեր ունի առողջ քնի ձևավորման մեջ: Կան թե՛ օգտակար, թե՛ քնի համար ոչ ցանկալի մթերքներ, հայտարարել է բժիշկ Խոսե Մանուել Ֆելիսեսը իսպանական La Razón թերթի հետ զրույցում։

«Պիստակը այն մթերքներից է, որն ունի մելատոնինի՝ քնի հորմոնի, ինչպես նաև մագնեզիումի ամենաբարձր բնական պարունակության մակարդակը։ Քնի համար օգտակար մթերք է նաև բանանը. այն հարուստ է տրիպտոֆանով, մագնեզիումով ու կալիումով, որոնք նպաստում են սերոտոնինի և մելատոնինի՝ քնի ցիկլի կարգավորման երկու հիմնական նեյրոմիջնորդների արտադրությանը։ Չի կարելի մոռանալ նաև հավի կրծքամսի մասին, որը քնից առաջ հիանալի ընթրիք կլինի՝ իր ցածր յուղայնության շնորհիվ»,- նշել է բժիշկը։

Ֆելիսեսն անդրադարձել է նաև այն մթերքներին, որոնք կարող են խանգարել առողջ քնի կազմակերպմանը։

Այդ ցանկում են արքայախնձորը՝ իր բարձր թթվայնության պատճառով, ձմերուկը և սեխը՝ միզամուղ ազդեցության պատճառով, ինչպես նաև ավոկադոն։

Կարդացեք նաև

Վերջինում, բժշկի խոսքով, կա տիրոզին՝ ամինաթթու, որը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս