Քըլըչը հայ-թուրքական առաջընթացը պայմանավորեց հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով պանելային նիստի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունները համարեց ոչ թե կարգավորում, այլ փոխադարձ վստահության գործընթաց երկու երկրների միջև:

«Մենք պետք է կենտրոնանանք մեզ միավորող պահերի վրա, և ոչ թե՝ բաժանող.  հակառակ դեպքում՝ ավելի մեծ կլինի տարածությունը մեր միջև:  Մենք մեզնից կախված ամեն ինչ անում ենք այդ երկխոսության շարունակականության համար, բայց ինչպես ասաց Հիքմեթ Հաջիևը՝ տարածաշրջանում անհրաժեշտ է պատասխանատվություն ցուցաբերել, հակառակ դեպքում ՝ ջանքերն ապարդյուն կլինեն, ինչը նշանակում է՝ ոչ մի արդյունք չի լինի:

Արդեն 30 տարի է՝ շարունակվում է այդ գործընթացը: Պետք է դասեր քաղենք անցյալի անհաջողություններից, և դրանից հետո կարող ենք կենտրոնանալ դրական պահերի վրա: Եթե անցյալից դասեր չքաղենք, ամեն ինչ ապարդյուն է լինելու: Կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է հաշվի առնել երեք երկրի (նկատի ունի Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան.- Զ.Դ.) վիճակը»,- նշեց թուրք բանագնացը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս