Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից ժամեր անց պարզ դարձավ, որ կողմերը քաղաքական որևէ նոր համաձայնություն ձեռք չեն բերել. համենայն դեպս, այդ մասին հանրայնացում չեղավ հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Որևէ նշան չեմ տեսնում, որ Թուրքիան պիտի գնա սահմանների բացման, կամ՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չի ֆորմալիզացված փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ իրենք կխոսեն, ինչ-որ հնում ձեռք բերված, բայց դեռևս չկատարված փոքր պայմանավորվածություններ գուցե կատարվեն, կամ՝ մասնակի կատարեն, կամ գուցե հռչակագրային տոնայնությամբ արձանագրեն հայ-թուրքական հարաբերություններում առկա առաջընթացի մասին, բայց լուրջ տեղաշարժեր, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև ստորագրված պայմանագիր չկա, ես չեմ սպասում»։
«Եթե Թուրքիայի քաղաքականության հիմքում լիներ փոխշահավետության հանգամանքը, ապա նրանք այդ 2․4 միլիարդ եվրոյանոց պրոյեկտի տակ չէին մտնի, այլ 50 միլիոն դոլար կներդնեին Կարսից Գյումրիի երկաթուղու վրա, որը դեռ ցարի ժամանակ է կառուցվել ու այժմ պարզապես հիմնանորոգման կարիք ունի։ Դա կլիներ ապաշրջափակման որոշակի տրամաբանության մեջ, և այդ դեպքում Թուրքիայի իրական մտադրությունները մեզ համար ավելի անկեղծ կլինեին»։
Մինչ ՀՀ իշխանությունները լծվել են շուրջ չորս տարի առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի 9-րդ կետի մեկնաբանությանը, ուշագրավ շփումներ ու հանդիպումներ են տեղի ունենում գործընթացի շուրջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Եկեք այստեղ հայտարարենք,որ հայ-թուրքական սահմանը բացվում է․Ռուբեն Ռուբինյանի առաջարկը թուրք դեսպանին
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով պանելային նիստի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները համարեց ոչ թե կարգավորում, այլ փոխադարձ վստահության գործընթաց երկու երկրների միջև:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը Թուրքիայում նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման մասին հնչող հերթական հայտարարություններն անարդյունք է որակում:
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։