Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն փետրվարի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է իր հերթական՝ այս տարում արդեն թվով 33-րդ դրամաշնորհը:
2020թ. Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանում ամեն արդուկից խիզախության լուրեր են հորդում հաղթանակների ու ձեռքբերումների մասին։ Եվ իսկապես, մերձկասպյան երկիրը հետխորհրդային տարածքում հաջողության եզակի պատմություն է թվում։ Բաքուն իր օգտին լուծեց բազմամյա տարածքային հակամարտությունը և իր համար շահավետ հարաբերություններ հաստատեց Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հետ։ Իսկ առջևում կան նաև անսահման թվացող բարձր եկամուտների հեռանկարներ եվրոպական էներգետիկ շուկայում՝ Ռուսաստանի՝ Արևմուտքից Արևելք գնալու հետևանքով ծայրահեղ դեֆիցիտներով։
Նախագահի հրամանագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովից (ԵԱՀԿ ԽՎ) Ռուսաստանի դուրս գալը դեռ չի քննարկվել, սակայն հարցը «օդում կախված է», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:
Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը այսօր կեսօրին Վարդենիսի ուղղությունից քվադրոկոպտերի միջոցով փորձել են հետախուզական թռիչք իրականացնել Քելբաջարի շրջանի Իստիբուլաղ բնակավայրի ուղղությամբ։
Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով):
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող խումբը կսկսի իրազեկման ակցիաներ իրականացնել, բանակցել տարբեր միավորումների հետ և հասնել նրան, որ դպրոցները, ուսուցիչները, տնօրենները ևս միանան իրենց շարժմանը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։
Եվրասիայում մայրցամաքային անվտանգության ձևավորման խնդիրը հասունացել է:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։
Երևանում ավելի քան 4-ժամյա, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի տևողությամբ որևէ հոսանքազրկման դեպքում՝ բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բաժանորդներին տուգանքներ է վճարում։
Հատուկ իշխանական լծակներից արբած, աստղայինը տարածների համար. դահլիճում մեր տեղերը, մեր մանդատները մեզ տվել է մեզ ընտրած երևանցին։ Դուք շատ միկրոսկոպիկ գործոն եք, որ ձեզանով որոշենք` որ նիստին գանք, իսկ որը բոյկոտենք»
Փետրվարի 12-ին Երևանում դաժան ծեծի է ենթարկվել «Արժանապատվություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Այվազյանը։ Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով, ժամը 12:00-ի սահմաններում Մասիվիում՝ «Մերսեդեսի խաչմերուկ» կոչվող հատվածում, երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։
Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Կայա Կալլասի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն առաջ մղելու պատճառով։
Առաջին անգամ գարնան բացմանը սարսափով եմ սպասում, քանզի գիտեմ, որ առջևում ծառերի սպանդն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:
Իրանում Չհարմահալ և Բախտիարիի նահանգի գազատարի գլխավոր գծի վրա փետրվարի 14-ի գիշերը տեղի ունեցած պայթյունը դիվերսիա են համարում։
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն Արևմուտքին մեղադրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
Հայաստանում սա պարտատոմսերի ամենաբարձր վարկանիշով թողարկումն է, քանի որ ՀԷՑ-ն ունի ամենաբարձր վարկանիշը`ըստ համապատասխան միջազգային գնահատող կազմակերպության։
Երևանում 2023 թվականին 19 բազմաբնակարան շենքի միացումները հաշվի առնելով՝ ցանցին միացել է 19 հազար 939 բաժանորդ, որը գրեթե հավասար է Աբովյան քաղաքի բաժանորդների թվին։
Խորհրդարանի որոշումն ազատություն է տվել Լատվիայի իշխանությունների ձեռքերին`քանդելու, այդ թվում՝ խորհրդային բանակի զինվորների՝ գերմանաֆաշիստական զավթիչներից Խորհրդային Լատվիան և Ռիգան ազատագրողների հուշարձանը։ Քվեարկության ժամանակ Սեյմի պատգամավորներ էին հանդիսանում Աշերադենսը, Լիբինյա Էգները, Կրաուզեն։
Բրյուսելում 2024 թ. փետրվարի 13-ին կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը:
Արձակումն իրականացվել է տեղի ժամանակով մոտավորապես 09:00-ին։ Հրթիռներն ընկել են ծովը՝ հյուսիսկորեական Վոնսան քաղաքից հյուսիս-արևելք։ Դրանց թիվը չի նշվում։
Ընտրություններից հետո բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցները փակել էին մայրուղիները՝ բողոքելով ենթադրյալ ընտրակեղծիքների դեմ
Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:
Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ։