
ՊԵԿ-ը հունվարին 729 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Այս տարվա հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.
հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք,
հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք: