
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին վերջին մի քանի տարում միացել է 75 հազար նոր բաժանորդ

2016-2023 թվականներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ցանցին միացել է 75 հազար նոր բաժանորդ։
Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ այս դինամիկան հաշվի առնելով՝ նախատեսվում է ևս 118 հազար բաժանորդ միացնել ցանցին։
Նրա տեղեկատվությամբ՝ միայն Երևանում 2023 թվականին 19 բազմաբնակարան շենքի միացումները հաշվի առնելով՝ ցանցին միացել է 19 հազար 939 բաժանորդ, որը գրեթե հավասար է Աբովյան քաղաքի բաժանորդների թվին։
«Այս դինամիկան հաշվի առնելով՝ պլանավորվում է Երևանի բազմաբնակարան շենքերում 2030 թվականին ցանցին միացնել շուրջ 68 հազար բաժանորդ, որը հավասարազոր է Վանաձորի և Գյումրու բաժանորդների թվին»,-հայտնեց Դավիթ Գրիգորյանը։