Բաժիններ՝

Նոր գյուղում բացել են պատուհանը, մտել տուն ու ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր. Գողությունը բացահայտվել է

Հունվարի 22-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տնից գողություն են արել:

Ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Գյուղի նշված հասցե ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մուտք էին գործել տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել էր Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և տարվել է բաժին:

Աբովյանցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Քրեական վարույթը շարունակվում է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031