
«Բայդենի վարչակազմը Թուրքիային F-16-եր վաճառելու համար նամակ է ուղարկել կոնգրես». Reuters

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը Թուրքիայի խորհրդանաի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատելը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է այդ քայլը և անհամբեր սպասում Հունաստանի կողմից Շվեդիայի անդամակցության հայտի ընդունման շուրջ արվելիք քայլերին:
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի և դրանց մոդերնիզացման հարցին, որի համատեքստում ընդգծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը գործարքի իրականացման հարցում:
Նշվել է նաև վաճառքի հարցում ԱՄՆ կոնգրեսի կարևոր դեր ունենալու մասին:
Պատելի հայտարարությունից հետո բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը Թուրքիային ընդհանուր արժողությամբ 20 մլրդ դոլարի F-16 կործանիչների վաճառքի հաստատման նպատակով նամակ է ուղարկել կոնգրեսին:
Բրիտանական գործակալությունը հայտնում է, որ նման տեղեկություն ստացել է թեմայի հետ առնչվող իր աղբյուրներից:
ԱՄՆ-ը նման լուրերի տարածումից հետո դեռևս թեմայի շուրջ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին էր Թուրքիայի խորհրդարանը քվեարկության դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի արձանագրության հիման վրա կազմված օրենքի նախագիծը, որն էլ ընդունվել էր 287 կողմ ձայնով: