«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանն այսօր նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Օրբելի» վերլուծական կենտրոնում հունվարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Խափանման միջոցը՝ կալանք:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին անվանել է Եվրամիության միակ հակաուկրաինական քաղաքական գործիչ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով այսօր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն է, Մոսկվայում HayqNews-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի՝ սպառազինության գնումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ ֆրանսիական ռադիոլոկացիոն կայանները չեն աշխատելու մեր ունեցած ՀՕՊ համակարգերի հետ:
Բողոքող ֆրանսիացի ֆերմերները փակել են Իսպանիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրուղին՝ արգելափակելով իսպանական բեռնատարների տեղաշարժը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա տեղակալներից մեկը դատապարտվել են յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Իրանի Իսլամական հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերքլիֆը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ վարչապետ Ռիշի Սունակի հայտարարություններից հետո, որոնք Թեհրանը համարում է հակաիրանական, և այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել՝ համապատասխան նոտա ներկայացնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Այս ֆոնին, երբ աշխարհում բոլորը բռունցք և մկաններ են ցույց տալիս, Հայաստանի կողմից անընդհատ խաղաղության մասին խոսելը թուլության նշան է դիտարկվում»։
Այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։
Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործում կանաչ լույս վառելով Շվեդիայի ճանապարհին՝ Թուրքիան, ըստ էության, գործարք իրականացրեց ԱՄՆ-ի հետ և կարողացավ ստանալ այն, ինչի համար պայքարում էր շուրջ երեք տարի։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։
Ամերիկացի գեղասահորդները կպարգևատրվեն ոսկե մեդալներով 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարում հաղթելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր տնօրեն Սառա Հիրշլանդը:
2024 թվականի սկզբին Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր:
«Նիկոլ Փաշինյանն իր ողջ վարչապետության շրջանում մի մանիպուլյացիայից մյուսին է գնացել, և այս անգամ՝ ևս,- սփյուռքահայ հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը 168.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին հայտարարությանը, ապա վստահեցրեց,- Ընդհանրապես, ինքը շարժվում է պատվերներով, և դրանք կարող են լինել Արևմուտքից, Արևելքից կամ ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից»:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներով սահմանված վարչարարության իրականացման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ։
Մարկետա Պեկարովա Ադամովան կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։
Համաձայն հրապարակման՝ Գաբոնի, Սենեգալի և Կոտ Դ’իվուարի մայրաքաղաքներում Ֆրանսիայի զինվորականների թիվը կարող է կրճատվել՝ հասնելով յուրաքանչյուր քաղաքում մոտավորապես հարյուրի. ընդ որում, նրանք հիմնականում կատարելու են օժանդակ գործառույթներ։
Հունվարի 29-ին Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին հայտարարել էր, որ Դոհայի միջնորդությամբ հաջողվել է առաջընթացի հասնել Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ բանակցություններում։
Բորելի խոսքով՝ եվրոպական երկրների ռազմարդյունաբերական համալիրի կարողությունները վերականգնվում են ոչ բավականաչափ արագ՝ չնայած 2014 թվականից ԵՄ պաշտպանական ծախսերի 40 տոկոս աճին։ ԵՄ-ն, Բորելի կարծիքով, պետք է ակտիվացնի ջանքերը, որպեսզի «շահի» Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքը»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկման ժամանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով:
Ազգային Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։