Որտե՞ղ է «տնտեսական հեղափոխությունը», և ի՞նչ տնտեսական օգուտներ են խոստանում մեզ «խաղաղության օրակարգերը. պարզաբանում են մասնագետները

«Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ բանախոսները՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և  «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը, 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձան նաև իշխանությունների խոստացած «տնտեսական հեղափոխությանը» և «խաղաղության օրակարգերի» տնտեսական հնարավոր օգուտներին:

Ի՞նչ կոնկրետ քայլեր են պետք, որպեսզի տնտեսական կառուցվածքը լինի ավելի որակյալ, արդյո՞ք այս առումով վերջին տարիներին արձանագրած նույնական արդյունքը վկայում է իշխանությունների կողմից տապալված «տնտեսական հեղափոխության» մասին՝ 168.am-ի առաջին հարցին ի պատասխան՝ Գագիկ Մակարյանը մասնավորապես նշեց.

«Քանի որ տնտեսական աճ կա, տնտեսական աճը շատ հաճախ բավականին գեղեցիկ հնչող ցուցանիշ է, հետևաբար, չենք կարող համարել, որ ձախողում եղել է, որովհետև ցանկացած կառավարություն կարող է արդարանալ՝ ասելով, որ ես տնտեսական աճ ապահովել եմ:

Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ես կարող եմ ներկայացնել, թե ինչ կանեի ես: Ուսումնասիրելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, մենք ունենք հետևյալ պատկերը, որ ՀՀ 6 մարզերը համարյա անզգա են ՀՆԱ աճի նկատմամբ: Այդ մարզերում կա այդ պոտենցիալը ստեղծելու խնդիրը:

Կարդացեք նաև

Պոտենցիալի ստեղծումը միայն ենթակառուցվածք, ճանապարհներ ու դպրոց-մանկապարտեզը չեն. առնվազն 5 էլեմենտ պետք է միաժամանակ ներդրվի՝ կրթություն,  առողջապահություն, արդյունաբերություն և ծառայություններ, ենթակառուցվածքներ, մշակութային և զբաղմունքի կենտրոններ: Եթե այդ հինգ կետերից մեկը կամ երկուսն է կատարվում, ուրեմն լիարժեք չէ»:

Մինչ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարբերաբար թիրախավորվում են ՀՀ հանքարդյունաբերության ու էներգետիկ ոլորտների հսկաները, Հայաստանը տարբեր մակարդակներով պատրաստակամություն է հայտնում «խաղաղության օրակարգերի ներքո» մեկնարկել հարաբերություններ, խոսում սպասվող տնտեսական օգուտների մասին. որքանո՞վ են իրատեսական այս սցենարները, Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել, օրինակ, տնտեսական էքսպանսիայի մարտահրավերներին՝ հաջորդիվ հետաքրքրվեցինք Վարդան Ջհանյանից:

Նա պատասխանեց. «Եթե մենք ուզում ենք, որ որևէ տանդեմ մեզ վրա ազդեցություն չունենա, պետք է ունենանք զարգացած տնտեսություն՝ այնպիսի տնտեսություն, որ չվախենանք բաց սահմաններից, թուրքական կապիտալից և այլն:

Զարգացած տնտեսություն ունենալու համար մենք պետք է գրավիչ լինենք գործընկերների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս