Եթե ՀՀ-ն սխալ ճանապարհով գնա, հետևանքները սարսափելի կլինեն․ Աքարը՝ Բաքվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ նույն աղբյուրների, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։

Բաքվում Թուրքիայի Պաշտպանության նախկին նախարարը ճեպազրույց է ունեցել, որի շրջանակում անդրադարձել է նաև Երևան-Բաքու գործընթացին։

Աքարը սպառնացել է, որ եթե ​​Հայաստանը սխալ ճանապարհով գնա, հետևանքները ծանր կլինեն։

Նա նաև ասել է, որ ոմանք ցանկանում են Հայաստանը վերածել պրոքսի պետության։ «Եթե Հայաստանը գնա այս սխալ ճանապարհով, ապա կրկին կբախվի սարսափելի հետևանքների, ինչպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում։ Սա չի կարելի թույլ տալ: Մեզ համար կարևոր է խաղաղությունը, կայունությունը և Կովկասի ապագան»։ Ինչպես կարելի էր ենթադրել, Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը.

«Մեր սերտ համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է»։

Տեսանյութեր

Լրահոս