Բաժիններ՝

«Ո՛չ, Օղակաձև այգուց «Նեմեսիսը» չի հանվելու». Քաղաքապետի խոսնակ

Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

«Այդ թվում՝ Տաշիր պիցցա, Լաբիրինտ, Նովելլա մյուզիք հոլ, Մոնտանա մյուզիք հաուս, Հուկահ լաունջ & Ռում և այլ շինություններ, կրպակներ: Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- գրել էր նա:

Եվ քանի որ քանդվող շինությունների ցանկը սպառիչ չէր թվարկված, շատերն արդարացիորեն կասկած հայտնեցին, թե կքանդվի նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու հայ դավաճաններին պատժող «Նեմեսիս» գործողության, հայոց արդար վրեժխնդրության արտահայտությունը հավերժացնող «Նեմեսիս» հուշարձանը, որի դեմ պայքարում է Թուրքիան, և որի տեղադրումը Նիկոլ Փաշինյանը համարեց սխալ: Թուրքիան անգամ իր օդային տարածքը փակեց հայկական ինքնաթիռների համար:

Մամուլում ևս եղան հրապարակումներ այն մասին, որ «Նեմեսիս» հուշարձանը կքանդվի:

Կարդացեք նաև

168.am-ն այս կասկածները փարատելու նպատակով քաղաքապետի խոսնակին հարցրեց՝ արդյո՞ք քանդվող շինությունների ցանկում նաև «Նեմեսիս» հուշարձանն է ընդգրկված:

«Ո՛չ, Օղակաձև այգուց «Նեմեսիսը» չի հանվելու»,- ասաց Հայկ Կոստանյանը:

Տեսանյութեր

Լրահոս