168.am-ը, ի թիվս այլ հարցադրումների, Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատկերացնում «ժողովրդավարություն» եզրույթի տակ, քանի որ ժողովրդավարության, կամ դրա բացակայության ցուցիչ է այն, թե ինչպես են 40 և 1 կարմիրբերետավորներ քաղաքի կենտրոնում ծեծում ԱԺ պատգամավորի, ինչպես են ՆԳՆ աշխատակիցները լուսաձայնային նռնակներ նետում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև՝ ՀՀ ժողովրդավարության հետընթացի մասին դիտարկումներն ԱՄՆ պետդեպի զեկույցում, միջազգային այլ կառույցների զեկույցներում։
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի շուրջ օղակը սեղմվում է. «ասեք՝ կանենք» խոստումով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը դեռևս չի հստակեցնում, թե ով է ասել, որ անում են, ու անելիքները հիմնավորում է «հանրային գերակա շահ» ընդհանուր եզրույթով:
Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: