Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը գնահատվում է 55 միլիոն դոլար:
Ավելացել է նաև E տեսակի վիզաների վճարը` 205 ԱՄՆ դոլարից դառնալով 315 ԱՄՆ դոլար:
Չենք բացառում. Փաշինյանը՝ հայի սպանած ադրբեջանցու հանձնման մասին
62-ամյա Ահմադիանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմավարական կենտրոնի տնօրենն է և Նպատակահարմարության խորհրդի անդամ։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց տարածվող լուրերը, թե իր կինը՝ Աննա Հակոբյանը, և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհիներն են:
«Հարցը պարկեշտ չեմ համարում, որովհետև չեմ կարծում, թե Արցախի ներքին գործերին միջամտելը և խառնվելը պատեհ է, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ ԼՂ-ում կա իշխանություն, որն ընտրված է և օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն իրականացնում է և կիրականացնի: Քաղաքական ակտիվությունը վատ բան չէ»,- արձագանքելով հարցին՝ ի՞նչ եք կարծում, Արցախում իշխանափոխություն կլինի՞, և կա՞ արդյոք այնտեղ քաղաքական ճգնաժամ՝ հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Զապորոժիեի ԱԷԿ-ից նշել են, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։
Բանակցությունների հարցում Վաշինգտոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պատգամավորները պայմանագիրը չեղյալ են հայտարարել մայիսի 16-ին:
Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային: Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր»:
«Զորքերի հայելային հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին: Ընդհանրապես, երբ խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ոչ էլ զորքը պետք է լինի զորամասում, որը կարող է, օրինակ, լինել Գորիսում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը, որովհետև, երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված է և միջազգային մեխանիզմներով ամրագրված է, այդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով լրագրողին՝ երբ ասում են, որ Փառուխը հայաթափվել է, այնտեղ քանի՞ մարդ էր ապրում:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս մարդն ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120.000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում ), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլյացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց:
Իր հերթին Ալիևն ասել է, որ առավել ակնհայտ հեռանկարներ են նշմարվում առևտրատնտեսական հարաբերություններում։
Քանաանիի խոսքով՝ G7-ի պնդումները կրում են «միակողմանի և անպատասխանատու» բնույթ, իսկ «յոթնյակն» ինքը փորձում է «մյուսներին պարտադրել իր անազնիվ և անարդար մոտեցումները»։
Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։
Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԱԳՆ-ում ընթացում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը, և սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ին զարգանալու հնարավորություն կտա: Մնացածը, էն մյուս քաղաքականությունները, Հայաստանին իր պատմական բոլորիս հայտնի ցիկլի մեջ դնելն է, որի վերջում կայսրությունների փլուզման կոնսոլիդացիայի շրջանում պետություն ստեղծել-կորցնելն է, շատ դեպքերում՝ նույնիսկ սեփական կամքից անկախ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հրապարակումներից կարող ենք ամբողջական եզրակացություն կազմել:
«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցադրմանը:
Մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում Մայիսի 22-ի ցերեկը, 24-27-ը հնարավոր է, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի […]
Ականներ են ընկել նաև Գոռա-Պոդոլ, Զամոստյե բնակավայրերում:
Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցում էին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, քաղաքաշինության և սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարները:
G20-ի մեջ են մտնում աշխարհի 19 ամենահարուստ երկրները և Եվրոպական Միությունը:
Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով Եվրամիության իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին տեղեկատվություն էր փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:
«Ադրբեջանը մեր ընկալմամբ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, և մեր խնդիրն է՝ ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, և եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև՝ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության` ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։
«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը, ի տարբերություն ձեր որդի՝ Աշոտիկի, այսօր հանգիստ քաղաքակում շրջելու փոխարեն՝ ննջում է Եռաբլուրում: Երկրորդ՝ ժամանակին հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է, և վերջ. ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր ասած Արցախ-Հայաստան աշխարհը պաշտպանելու: 44-օրյա պատերազմի օրերին մեր տղաները զոհվեցին այդ նույն Արցախ-Հայաստանը պաշտպանելիս: Այժմ դուք դեմքի նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին մեզ խաբել և չէին ասում այդ մասին: Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Դուք տարաք և ոչ թե նախկինները»: