Բաժիններ՝

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով հանձնաժողովը միաձայն կողմ է արտահայտվել ԵՍԶՈՒՊ-ի չեղարկմանը

ՌԴ Դաշնային խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր միաձայն հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) չեղարկման մասին օրենքին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց չեղարկմանը», – ասել է սենատորը։

Ինչպես սպասվում է, Դաշնության խորհուրդն օրենքը կքննարկի մայիսի 24-ին կայանալիք նիստում:

Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պատգամավորները պայմանագիրը չեղյալ են հայտարարել մայիսի 16-ին:

ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այս փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով հետևել 1990 թվականի դրույթներին, որոնք բովանդակում են սովորական սպառազինությունների նորմեր՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով։ Դրա հետևանքով Ռուսաստանը 2007 թվականին հայտարարել էր համաձայնագրի պայմանների կատարման մորատորիում։

2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի գծով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ դրանով իսկ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, բայց զուտ իրավաբանորեն շարունակել է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս