Բաժիններ՝

Մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի՝ կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Արդեն հինգերորդ օրն է, ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը»,- ասված է զեկույցում:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին տեղեկատվություն էր փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031