
Լիտվան Ադրբեջանին առաջարկել է համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման հարցում

Լիտվան Ադրբեջանին առաջարկում է համագործակցել Ուկրաինայում հակամարտության պատճառով ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարում։ Այս մասին Վիլնյուսում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լիտվայի ղեկավար Գիտանաս Նաուսեդան։
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո մեր գործընկերությունը նոր իմաստ է ստանում: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի փակենք պատժամիջոցների շրջանցման ճանապարհը», – Նաուսեդայի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Լիտվայի նախագահի կարծիքով՝ Ադրբեջանի հետ համագործակցության ներուժը պետք է ավելի արդյունավետ օգտագործել։
«Մենք պետք է ավելի լայնորեն օգտագործենք «Արևելյան գործընկերության» քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունները և դրա համար նոր ուղիներ փնտրենք», – ասել է Լիտվայի նախագահը:
Իր հերթին Ալիևն ասել է, որ առավել ակնհայտ հեռանկարներ են նշմարվում առևտրատնտեսական հարաբերություններում։
«Տնտեսությունն ու առևտուրն այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք առավելագույն առաջընթաց գրանցել մոտ ապագայում», – ասել է նա։