Մեկնարկել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի այցը Հայաստան
                                    Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ ԱԳՆ-ում ընթացում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    