Եթե ՀՀ տարածքում ստեղծվելու է բուֆերային գոտի, ապա բուֆերային գոտի ստեղծվելու է նաև Ադրբեջանում. Փաշինյան

Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել դրա մի մասը, այս դեպքում զորքերի հայելային հետքաշումը չի՞ նշանակում, որ ՀՀ-ում ստեղծվելու է բուֆերային գոտի: Այսինքն, ի՞նչ է տալու դա մեզ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ մեր տարածքում:

Այս հարցադրմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը նորից հիշեցրել է 1975 թվականի, այսպես ասած, ԽՍՀՄ ԳՇ քարտեզների մասին:

«Այդ արձանագրված գծից զորքերը հայելային հետ քաշել: Եթե ՀՀ տարածքում, ինչպես դուք եք ասում, ստեղծվելու է բուֆերային գոտի, ապա բուֆերային գոտի ստեղծվելու է նաև Ադրբեջանում»,- նշել է Փաշինյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, նո՞ր տեղի ունենա հայելային հետքաշում,  Փաշինյանը հարցրել է՝ բա՞րդ եմ բացատրում, և կրկնել արդեն ասվածը:

«Սա 1975-ի սահմանի գիծն է, հիմա ունենք մի վիճակ, երբ սահմանից այս կողմ և այն կողմ կան զորքեր: Տեղ-տեղ էս գծից Ադրբեջանի զորքն է առաջ, որոշ տեղերում ՀՀ զորքն է առաջ: Ասում ենք՝ եկեք այս գծից հետ տանենք, ինչին Ադրբեջանը չի համաձայնում»,- բացատրել է նա՝ հավելելով, որ երբ ասում են՝ 29.800 քկմ, նկատի ունեն նաև այդ սահմանագծով պարփակված տարածքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս