Կրեմլում հայտարարել են, որ կշարունակեն ՀԱՊԿ-ի թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը

Ռուսաստանը կշարունակի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) թեմայով Հայաստանի հետ երկխոսությունը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել:

«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն անդամ երկրների շրջանում հեղինակություն ունի, ցույց է տալիս իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ։ Մենք նրանց հետ կխոսենք նաև ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա մասնակցության թեմայով», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում Газета պարբերականը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն ունի հետագա զարգացման ներուժ։

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031