«Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է, ոչ թե Արարատը, և սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ին զարգանալու հնարավորություն կտա». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է որոշել Արագածի և Արարատի թեման դաշտ նետել:

«Այն ուղերձները, որ ստանում ենք Թուրքիայից, հրապարակային են, բոլորդ գիտեք այդ ուղերձների մասին, բայց եկեք՝ Թուրքիայից ստացվող ուղերձները դնենք մի կողմ: Մենք պետք է խոսենք նախ և առաջ մեր մասին: Խոսելով Արարատի և Արագածի մասին, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին: Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ, եթե խոսքը լեռան մասին է, որովհետև քաղաքը ՀՀ-ում է: Սա շատ պարզ բան է: Եվ, միմիջիայլոց, Թուրքիայի պարագայում մենք ունենք հստակ գծագրված սահման, վա՞տ է դա, թե՞ լավ, իհարկե, լավ է: Մենք նորմա՞լ ենք համարում, եթե նույնիսկ նորմալ համարում ենք, լավ, երբ ես երեխաների՝ աշակերտների հետ հանդիպում եմ, խոսք է գնում աշխարհագրությունից, ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում է՝ Արարատը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով այդ ամենին նայել Թուրքիայի կողմից:

«Թուրքիայում նայում են, ասում են՝ մի րոպե, Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է, սա կարծում եմ, փաստ է, Հայաստանում երեխեքը որտեղի՞ց են իմանում էդ ինֆորմացիան, իմանում են դպրոցներում դասի գնալուց, այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում: Թուրքիայում ասում են լավ՝ եթե այս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե՝ Արագածը, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ-ն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ. մի րոպե, եթե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, բայց ինչո՞ւ մենք որևէ ձևով աջակցենք, նպաստենք կամ որևէ ձևով չնկատելու տանք, որ ՀՀ-ն զարգանա, ընդհակառակը, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց ոչնչացնենք»,-Թուրքիայի տեսնակյունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, ապա հարցադրում կատարեց:

«Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը, և սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ին զարգանալու հնարավորություն կտա: Մնացածը, էն մյուս քաղաքականությունները, Հայաստանին իր պատմական բոլորիս հայտնի ցիկլի մեջ դնելն է, որի վերջում կայսրությունների փլուզման կոնսոլիդացիայի շրջանում պետություն ստեղծել-կորցնելն է, շատ դեպքերում՝ նույնիսկ սեփական կամքից անկախ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հրապարակումներից կարող ենք ամբողջական եզրակացություն կազմել:

Կարդացեք նաև

Մանրամանսերը՝ 168TV-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս