ԵՄ բնակիչների ավելի քան 70 %-ն ակնկալում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի 2024 թվականին։ Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդն (37 %) արդեն իսկ դժվարանում է վճարել հաշիվները։
Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։
Մեկնել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու ՊԾ կարգախումբը: Պարզվել է, որ անհայտ անձը Հովտամեջ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտ կանգնեցրել է 33-ամյա երիտասարդի մեքենան՝ Արշալույս գյուղ գնալու նպատակով: Ճանապարհին, սակայն, կանգնեցնելով մեքենան՝ դանակով խփել է վարորդի որովայնին ու հափշտակել 8000 դրամ և բջջային հեռախոսը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող 32 գերիների անունները։ Նշվում է, որ 32 անձանցից 26-ը ձերբակալվել է 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում։
2021թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած շուրջ 30 զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ աննախադեպ բիրտ ուժ կիրառվեց: Ծնողներին, այդ թվում՝ կանանց, քարշ էին տալիս Եռաբլուրի աստիճաններով:
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն գործում, սակայն այդ թեման տաբու է Եվրամիության բարձրագույն մարմիններում։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Թուրքիան նույնիսկ առանց ջեռուցման լոլիկ ու վարունգ է արտադրում՝ ինքնարժեքից շատ ցածր, այնպես որ՝ չեն կարողանալու նրանց հետ մրցել։ Ունենք լուրջ մրցակիցներ, որոնք մեզ կարող են հաղթել»,- նշեց Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ իշխանությունների չհաշվարկված ու սխալ քայլերի արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։
32 հոգուց բաղկացած ցուցակում, որոնց Ադրբեջանը նախատեսում է վերադարձնել, ներառված են անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ։
Նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Կատարվում է նախաքննություն:
Վրաստանում մեկնարկել են «Maple Arch 2023» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կազմակերպել է Կանադայի պաշտպանության նախարարությունը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանն է։
«Զենքը կարտոշկա չի, որ ամեն մեկին վաճառեն: Նայում են, թե գնորդն ով է, ինչ կարող է անել այդ զենքով, ինչ՝ չէ: 6 մլրդ-ի տեխնիկան տարել-հանձնել է: էսքանից հետո ո՞վ կարող էր հաղթել, այսքանից հետո սրանց զե՞նք կտան»,- հարց հնչեցրեց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը:
Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ կորպորացիայի տրանսպորտային կապալառուների աշխատակիցները փակել են նավթի պահեստները Փարիզի տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում մայրաքաղաքի գազալցակայաններում վառելիքի պակասի պատճառով։
Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգներն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով վեց ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի գանձապետարանի հրապարակած փաստաթղթում։
«Պոլի փայտ լինի՝ մերը լինի. այս սկզբունքով են առաջնորդվում։ ՔՊ-ն անգամ դռնապաններին է իրեն հավատարիմներին նշանակում, նշանակում է մարդկանց, որոնք իրենցից տարբերվող կարծիք չեն կարող ունենալ։ Լուրեր եմ ստանում, որ մարզերում բռնաճնշումները հասել են աբսուրդային մակարդակի նաև դպրոցներում, մանկապարտեզներում,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով՝ բռնաճնշումների մասին են փաստում նաև, երբ ՏԻՄ ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին զգուշացվել է՝ իրենց հարազատների, բարեկամների նկատմամբ պատիժներ կլինեն։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
Անգլիական լրատվական «Reuters» գործակալությունը դեկտեմբերի 1-ից 5-ը առաջիկա տարիներին դոլարի արժևորման վերաբերյալ ընդհանուր առմամբ 45 տնտեսագետի միջև հարցում է արել:
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ժամը 20.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում է ստացվել. «պարանոցի աջ կեսի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ այդ խնդրի վրա»:
Ֆրանսիան հանդես կգա ԵՄ մակարդակով ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։