Բաժիններ՝

Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել

Ֆրանսիան հանդես կգա ԵՄ մակարդակով ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այս հարցը կբարձրացնի երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը։

Լեժանդրը հիշեցրել է, որ Ֆրանսիան ազգային մակարդակով միջոցներ է ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի դեմ՝ սառեցնելով նրա ակտիվները՝ դրանք համաեվրոպական մակարդակով ընդլայնելու նպատակով։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, որի դրամական միջոցները սառեցվել են ֆրանսիական իշխանությունների կողմից, եվրոպական այս երկրում ակտիվներ այլևս չունի։ Սառեցման որոշումը ընդունվել է որպես նախապայման` համաեվրոպական մակարդակով այս միջոցառման ներդրման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս