Մարմնական վնասվածք էր պատճառել եղբորը, ապա հրկիզել էր տունը
Դեկտեմբերի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը հրկիզել է Նոր Խարբերդի 13-րդ փողոցում գտնվող տունը և դանակով հարձակվել է իր վրա:
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:
Պարզվել է, որ 39-ամյա և 43-ամյա երկու եղբայր վիճաբանել են, որի ընթացքում ավագ եղբայրն անհայտ առարկայով խփել է կրտսերին, ապա հրկիզել է տունը: Շենգավիթի բաժնի ոստիկանները 43-ամյա տղամարդուն, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին:
Ժամը 20.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում է ստացվել. «պարանոցի աջ կեսի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: