Առաջիկա 1 տարում թուրքական լիրայի անկումը կշարունակվի

Անգլիական լրատվական «Reuters» գործակալությունը դեկտեմբերի 1-ից 5-ը առաջիկա տարիներին դոլարի արժևորման վերաբերյալ ընդհանուր առմամբ 45 տնտեսագետի միջև հարցում է արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցման արդյունքների համաձայն՝ թուրքական լիրան (Թուրքիայի դրամական արժույթ) և ռանդը (հարավաֆրիկյան դրամական արժույթ), որոնք այս տարի կորցրել են իրենց արժեքի համապատասխանաբար շուրջ 35 և 10 տոկոսը, չեն կարողանալու վերականգնել իրենց կորցրած արժեքը:

Նշվում է նաև, որ լիրան մոտ ապագայում ևս շարոնակելու է արժեզրկվել դոլարի նկատմամբ: Ըստ կանխատեսումների՝ 1 ամսից 1 դոլարը կազմելու է 28.9, 3 ամսից՝ 30, 6 ամսից՝ շուրջ 32 և 1 տարուց՝ 33 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս