ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը
Միացյալ Նահանգներն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով վեց ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի գանձապետարանի հրապարակած փաստաթղթում։
Ինչպես երևում է փաստաթղթից, սահմանափակումներն ուղղված են ահաբեկչության և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին։ Այդ ոլորտում պատժամիջոցների տակ են հայտնվել մասնավորապես Անդրեյ Կորինեցը և Ռուսլան Պերետյատկոն։
Բացի այդ, սահմանափակումներն առնչվել են մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսական «Ռուսստրոյ» ձեռնարկությանը։