Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Լրագրող Արուս Տիգրանյանը վթարի է ենթարկվել։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում։ Արուսը նշել է, որ ինքը տաքսիի մեջ է եղել, երբ մեկ այլ մեքենա հարվածել է իրենց մեքենային։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը, ապա փակել երկու ավտոմեքենաների գազաբալոնների փականները:
Աշխատանքներն իրականացնում է «Շինարար 97» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են հենասյունները, բազրիքները և պատշգամբի տանիքը:
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Մի ասեք մեր մասին սուտը, թե չէ ստիպված կլինենք ասել ձեր մասին ճշմարտությունը։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած 32-ամյա Արտակ Ա-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հունիսի 29-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ 11-ամյա երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արգանակի համար բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ եփել։
«Ով որ սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք»: Մենք պետք է գիտենանք, որ մեր պաշտելի Փրկչի՝ Հիսուս վարդապետի ավետալից խոսքերից մեկն է սա, որը Նա ավանդել է մեզ Իր վերջին կտակի հոգեբուխ ճառը քարոզելիս։
Թուրքիայում օտարերկրացիները շարունակում են մեծ թվով բնակարաններ գնել։ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնել է 2023-ի հունվար-մայիս ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ 44․4% աճով ռուսները գտնվում են առաջին տեղում՝ (5723)։
Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:
Ծխելը չափազանց վատ սովորություն է, իսկ ամռանը դրա բացասական ազդեցությունը միայն ավելանում է։ Թերապևտ, գաստրոէնտերոլոգ Շոթա Կալանդիան «Իզվեստիա»-ին պատմել է շոգին ծխելու վտանգների մասին:
Հունիսի 26-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական court.am կայքում լրացուցիչ հայտարարություն հրապարակվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր հաստիքը համալրելու համար:
Նշվում է, որ կարաբիներները նաև կալանքի տակ են վերցրել կասկածյալների 5 միլիոն եվրո գումարի անշարժ գույք, ընկերություններ, ընկերությունների բաժնետոմսեր, շարժական գույք և այլն։
Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Ուղիղ 50 տարի առաջ այս օրերին հայկական ֆուտբոլում գրվում էր պատմություն, որը սերունդների համար պետք է դառնար սեփական «ես»-ից առավելագույնը պահանջելու, ձգտելու, փոխելու, նոր բարձրունքներ գրավելու օրինակ:
Հայաստանը շեշտում է Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը։ Այս մասին «Թվիթեր»-ում գրառումներ է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ «Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ […]
Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով երիտասարդները քաղաքացիներին թռուցիկներ էին բաժանում:
Եվրոպայի լրագրողների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչով է հանդես եկել Մերդան Յանարդաղի կալանավորման վերաբերյալ։
«Արայիկ Հարությունյանն արցախցիներին ասում է՝ սուսուփուս գնացեք. Իրենց ուզածն էլ երևի դա է: Եթե քո երեխաներին դու ուղարկել ես Երևան, ի՞նչ բարոյական իրավունք ունես այդ մարդկանց նման գնահատականներ տալ առհասարակ»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ։
«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ապազգային, կործանարար ծրագրերը և այլն, դրանով խախտում է նաև Հայաստանի Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը: Ես՝ որպես քաղաքացի, հարցնում եմ նրան՝ ո՞վ ես դու, ա՜յ պատահական փողոցից մարդ, ո՞վ է քեզ իրավունք տվել, որ որպես հանրային պաշտոնյա երդվելով, որ պետք է հարգես մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, կատարես քո պարտականությունները, հանրային ծառայություններ մատուցես մեր ժողովրդին, ո՞վ ես դու, որ խախտես մեր երկրի Սահմանադրությունը, օրենքները, անարգես մեր պետության խորհրդանիշները»:
Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Թադևոսյանը պատերազմում վիրավորվել է, ենթարկվել 4 վիրահատությունների ու դարձել 3-րդ կարգի հաշմանդամ, իսկ այսօր զրկվել է հաշմանդամության կարգից։ Նրա առողջական խնդիրները շարունակում են նույնը մնալ, սակայն հերթական զինվորական փորձաքննությունից հետո ասել են, որ հաշմանդամության որևէ կարգ այլևս չունի։
Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ թվում է, թե 2018 թվականից առաջ մարդ չի ծնվել, ամեն ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, այսինքն՝ ոչինչ չի եղել, և դրանից հետո է մեր կյանքն ինչ-որ կերպ այսպիսին դարձել։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան, ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի, և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց՝ որպես առաջնային կետ, դրված չէ։
Հունիսի 30-ին, ժամը 12.25-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի» (ITUC) « Իրավունքների հաշխարհային ինդեքսը» (IPRI), որն ընդգրկում է 148 երկիր, հրապարակել է իր տասներորդ զեկույցն այս տարի: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է։ Զեկույցում նշվում է 149 երկրներում աշխատողների իրավունքների ծայրահեղ ծանր վիճակի մասին։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել թուլացնել եռանդը երկրում ամերիկյան մարտավարական միջուկային զենքի (ТЯО) տեղակայման հարցում: