Եվրոպայում մամուլի խախտումների ամեն 5 դեպքից 1-ը տեղի է ունենում Թուրքիայում
Եվրոպայի լրագրողների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչով է հանդես եկել Մերդան Յանարդաղի կալանավորման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, հիշեցնելով 2016-ին ստորագրված Եվրոպայի խորհրդի հանձնարարականների մասին, նշել է․ «Այս հանձնարարականները կիրառելու համար ինչի՞ն եք սպասում։ Մամուլի ազատության վրա հիմնված ստանդարտների խախտումները, որոնք Ռուսաստանից էլ ավելի շատ են ու Եվրոպայում ամենաբարձրն են, բարեկարգելու համար ինչի՞ն եք սպասում»։
Եվրոպայի մամուլի և մեդիայի ազատության կենտրոնի մեդիայի ազատության շտապ պայքարի համակարգող Գյուրքան Օզթուրանն նշել է, որ Եվրոպայում մամուլի խախտումների ամեն 5 դեպքից 1-ը տեղի է ունենում Թուրքիայում։
«Այս տվյալներում ներառված է նաև Ուկրաինան։ Պատերազմի պայմաններում գտնվող մի երկրում լրագրողների աշխատանքային պայմանները Թուրքիայի աշխատանքային պայմաններից ավելի քիչ ռիսկային են»,- եզրափակել է Օզթուրանը։