Բաժիններ՝

Հավով, գազարով ու բրնձով փլավ

Հյութեղ ու չփխլվող բրնձով փլավի գաղտնիքը բրնձի տեսակի մեջ է։ Շոգեհարած բրնձով փլավը ստացվում է հատիկ-հատիկ, հյութեղ ու համեղ։

Բաղադրիչներ` փլավի համար`

• բրինձ շոգեհարած- 2 բաժակ

• 1 հավի փափուկ միս

• 2 գազար, քերած

• 1 գլուխ սոխ, կտրատած

• աղ

• սև պղպեղ

• քիմիոն

• քրքում

• սխտոր 2֊3 պճեղ

Արգանակի համար`

• հավի ոսկրոտ միս

• 1 պղպեղ (կարելի է նաև կծու պղպեղ), չորս մասի կտրած

• 1 գազար, 3 մասի կտրած

• սոխ 1 գլուխ, չորս մասի կտրած

• 3 դափնու տերև

• սև հատ պղպեղ

• ջուր 1,5 լ

Պատրաստման եղանակը`

Արգանակի համար բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ եփել։

Սոխն ու քերած գազարը կարագով և ձեթով տապակել, ավելացնել հավի փափուկ միսը, տապակել, ավելացնել համեմունքը, սխտորը, խառնել, ապա ավելացնել բրինձը։ Վերջում ավելացնել արգանակը քամիչով անցկացրած, եփել մինչև հեղուկը ներծծվի։ Կարող եք մի թեթև ջրիկ թողնել, որպեսզի հյութեղ լինի փլավը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս