
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 32-ամյա Արտակ Ա-ն տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած 32-ամյա Արտակ Ա-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: