«Նիկոլին բերեցիք՝ մեզ նվեր տվեցիք, որ մեքսիկաներով հասնեք Ամերիկա՞». Հռիփսիմե Առաքելյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանի հետ:

«Արայիկ Հարությունյանն արցախցիներին ասում է՝ սուսուփուս գնացեք. Իրենց ուզածն էլ երևի դա է: Եթե քո երեխաներին դու ուղարկել ես Երևան, ի՞նչ բարոյական իրավունք ունես այդ մարդկանց նման գնահատականներ տալ առհասարակ»,- նշեց նա:

Հռիփսիմե Առաքելյանն աններելի է համարում այն մարդկանց արտագաղթը, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին. «Արտագաղթողների մեծ մասը Նիկոլ է ընտրել: Իրենք այդ նվերը թողել են մեզ, գնում են՝ հանձնվում են մեքսիկացի սահմանապահներին և ասում են՝ մենք Հայաստանից փախել ենք, որովհետև ունենք ընդդիմադիր հայացքներ, մեզ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետապնդում է: 100-ավոր այդպիսի դեպքեր գիտեմ: Է՜, դուք սրան բերեցիք՝ մեզ նվեր տվեցիք, որ գնաք մեքսիկաներով հասնեք Ամերիկա՞»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս