Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ.Օհան Դուրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերային

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ամբողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև գործունեությունը:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը:

Տեսանյութեր

Լրահոս