Այնթապցին տան բակում ապօրինի կանեփ էր աճեցնում
«ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքն, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։
Երբ այդ անձը խոսեց անկլավների մասին, որ դրանք խնդիր չեն, կարող ենք այլ ճանապարհներ սարքել, դա հենց անկլավների գոյության հրապարակային ճանաչումն էր նշանակում, ինչպես Էյվազլի ասելուց հետո Գորիս – Կապան ճանապարհը վերցրեցին, ինչպես Արցախը հրապարակավ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Լաչինի միջանցքը փակեցին։
Հարգելի լրագրողներ, օպերատորներ, ովքեր անձրևի կամ կիզիչ արևի տակ առանց պայմանների, ինչպես նաև խմբագրություններում ակնդետ հետևում ու լուսաբանում էին այս գործընթացը, երախտապարտ եմ Ձեզ անհատապես և ընդհանրապես:
Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցի XVI-XVIII դարերի բազում խաչքարերի ոչնչացման կադրեր:
Ամենադժվար իրավիճակն ստեղծվել է Հիմալայների նախալեռներում, որտեղ հորդառատ անձրևները բազմաթիվ սողանքների պատճառ են դարձել, տեղի գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել բազմաթիվ բնակավայրեր։
46-ամյա տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին
Այսօր Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև աշխարհահռչակ հայ մարզիկներ, այդ թվում` օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը։
Հարթակի մեկնարկն ազդարարվեց հուլիսի 11-ին՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:
Հուլիսի 10-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դյուսելդորֆ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 40-ամյա Ֆահիմե Ա.-ն: Նա մայիսի 22-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ:
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների […]
«Կասպերսկի» ընկերության փորձագետները Lazarus-ի կազմի մեջ մտնող Andariel կիբեռխմբի զինանոցում նոր գործիք են հայտնաբերել: Դա հեռավար հասանելիության տրոյացի է, որն ստացել է EarlyRat անվանումը։ Andariel-ն այն օգտագործում է DTrack լրտեսական ծրագրի և Maui շորթիչի հետ միասին:
Կան մի քանի ալերգիկ ռեակցիաներ, որոնք հազվադեպ են լինում մարդկանց մոտ, բայց ոչ պակաս վտանգավոր են առողջության համար։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է SM Clinic-ի ալերգոլոգ, իմունոլոգ, մանկաբույժ Եկատերինա Պորտնյագան։
«Մենք հրաժարվում ենք վախենալ»,- այսպիսին էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արձագանքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին։
ՆԳՆ պարեկային ծառայության Լոռու գումարտակի, Բազումի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի մարզային քննչական վարչություն է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Գ.-ն:
Նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր, ինչպես նաև նշանակվել են կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։ Այլևս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում կբարձրաձայնի քպականների սանձարձակ պահվածքը։ երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝ լեզուդ, ականջներդ կկտրենք։ Ինչպես հայտարարում են, հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու էլ չեն առաջադրի։
Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունը:
Այս պահին թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են»:
Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է զուտ իր քաղաքական հայացքների համար, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ նրա կալանքը որևէ հիմք չունի։
ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիրը և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արցախը և Հայաստանը պետք է փրկել հայրենիքի գողերի ցեղասպան, կեղտոտ, մահաբեր ճանկերից. Էդգար Ղազարյան