
27-ամյա Գևորգ Գ.-ն ձերբակալվել է Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՆԳՆ պարեկային ծառայության Լոռու գումարտակի, Բազումի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 9-ին Ռիգա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի մարզային քննչական վարչություն է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Գ.-ն:
Նա մարտի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: