Բաժիններ՝

Երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ին

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամները կմասնակցեն «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ին:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Սլովենիայի Մարիբոր քաղաքում սույն թվականի հուլիսի 23-ից 29-ը կանցկացվի «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ը, որին թիմը կմասնակցի հետևյալ կազմով` Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Մարիետա Բուչախչյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:

Այս պահին թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31