Բաժիններ՝

Բժիշկը թվարկել է ամենահազվագյուտ ալերգիաները

Կան մի քանի ալերգիկ ռեակցիաներ, որոնք հազվադեպ են լինում մարդկանց մոտ, բայց ոչ պակաս վտանգավոր են առողջության համար։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է SM Clinic-ի ալերգոլոգ, իմունոլոգ, մանկաբույժ Եկատերինա Պորտնյագան։

«Ոմանք ջրի հետ շփվելիս ունենում են քոր և ցան՝ բշտիկների տեսքով: Հաճախ ջրի բաղադրությունը նշանակություն չունի»,- ըստ shantnews-ի՝  նշել է բժիշկը։

Ինչպես հավելել է ալերգոլոգը, մեկ այլ հազվագյուտ և անսովոր ռեակցիա ալերգիան է թրթռումից։

«Երկար մեքենայով երթևեկելը, խորդուբորդ երթևեկությունը կամ նույնիսկ սրբիչը հեռացնելը կարող են բավարար լինել թրթռումային եղնջացանի կամ վիբրացիոն ալերգիայի առաջացման համար: Կարմրությունը և այտուցը ամենատարածված ախտանիշներից են, բայց որոշ դրվագներ կարող են ներառել գլխապտույտ, գլխացավ, տեսողության մշուշոտություն, բերանի մետաղական համ, դեմքի կարմրություն և նույնիսկ այտուց», – զգուշացրել է Պորտնյագան:

Բժշկի խոսքով՝ մեկ այլ հազվագյուտ ալերգիա է ցրտին արձագանքը, որը կարող է կյանքին վտանգ սպառնալ։

«Այս ալերգիկ ռեակցիա ունեցող մարդիկ կարող են զգալ արյան ճնշման հանկարծակի անկում, հատկապես ցուրտ ջերմաստիճանի ազդեցության դեպքում: Սառնության չափավոր արձագանքը մարմնի վրա եղնջացանի հայտնվելն է,»,- եզրափակել է ալերգոլոգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս