Բաժիններ՝

«Տեսնելով, թե Վիկ Դարչինյանը ինչ ջերմությամբ է բարևում նիկոլին, ակամայից տեղափոխվեցի 2011 թ սեպտեմբերի 5-ը». Դավիթ Փիրումյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև աշխարհահռչակ հայ մարզիկներ, այդ թվում` օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը։

Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է Վիկ Դարչինյանը ակնածանքով և երջանիկ ժպիտով սեղմում Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

Այդ առիթով ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Փիրումյանը հիշեցրել է տարիներ առաջ իր հաղթանակից հետո այդ մրցամարտին ներկա գտնված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իր չեմպիոնական գոտին նվիրում Վիկ Դարչինյանը, և ինչ էր այդ առիթով գրել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը` հոդվածը վերնագրերով «Փողին մուննաթ, իմ նախագահ»։

Դավիթ Փիրումյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Էսօր պատահաբար տեսա, թե ինչպես էին մեր աշխարհահռչակ սպորտսմենները ջերմագույնս հանդիպում երկիրը կործանման տարած էակի հետ։ Անկեղծ ոչ մի բան չէի գրի, եթե հանդիպողների մեջ չլիներ մեր փառահեռ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը։

Տեսնելով, թե Վիկը ինչ ջերմությամբ է բարևում նիկոլին ակամայից տեղափոխվեցի 2011 թվականի սեպտեմբերի 5-ը։ Այդ օրը Վիկը Համալիրում հաղթեց Էվանս Մբամբային ու պաշտպանեց IBO վարկածով չեմպիոնական գոտին, իսկ մենամարտի վերջում այն նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Անցավ մեկ օր և «Հայկական ժամանակ» թերթում, որը կարծեմ պատկանում էր նիկոլին լույս տեսավ հոդված, որը վերնագրված էր «Փողին մուննաթ, իմ նախագահ»։ Հիմա զուտ հետաքրքրության համար կուզեմ իմանամ մեր չեմպիոնը նիկոլի ձեռքը ամուրս սեղմելուց ու ժպտալուց էս հոդվածի մասով ինչ որ բան հարցրել ա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս