Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում է իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Կենցաղային քիմիկատների օգտագործումը կարող է լինել քաղցկեղի պատճառներից մեկը, ասում է Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան Յուլիա Վախաբովան։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է հիվանդության և ֆանատիկ մաքրման հնարավոր կապի մասին։
Պատգամավորը նկատեց՝ համարում է, որ մեր միջազգային գործընկերները և ռազմավարական դաշնակիցը պետք է հստակ տարբերակեն, որ այն, ինչ բանավոր ասել է Նիկոլ Փաշինյանը, չպիտի համարվի ՀՀ դիրքորոշում և ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ստորագրված միջազգային փաստաթուղթը:
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան:
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 23-ամյա պաշտպան Լեոնարդո դա Սիլվան։
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նկարագրված բռնությունների և հետապնդումների համատեքստում առավել է ընդգծվում մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքի մի շարք արձանագրված դեպքեր, որոնք տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։
Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters», հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու` Ռուսաստանի որոշումը նա անվանել է «ցինիկ քայլ»։
Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի, վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 ողջ մնացածների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
«Հիմա ես գրություն եմ պատրաստում՝ ԵՊՀ ռեկտորին ուղղված, թե որն է ինձ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պատճառը և իրավական հիմքը: Իրենք ոչ մի պատճառ չեն կարողանալու նշել, որովհետև ուսանողների հետ որևէ լարվածություն չունեմ, հետևաբար՝ բողոք լինել չի կարող: Մասնագիտական ունակության առումով նույնպես խնդիր լինել չի կարող. Աշխատանքային իրավունքի գծով ես միակ դոցենտն եմ, գիտությունների թեկնածու, երկու դասագրքերի միանձնյա հեղինակ: Գրել եմ 50-ից ավելի աշխատություններ: Այս առումով նույնպես ինձ պրետենզիա ներկայացնել չեն կարող»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։
Հայաստանի ծանրամարտի Մ20 և Մ23 հավաքականներն ընդլայնված կազմով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է գործարքից, քանի որ սևծովյան պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը չի իրականացվել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը:
Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։
Որոշումը կհրապարակվի ժամը 19։00-ին
Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։
Լրագրողը չգիտի, թե ինչը հերքելու պահանջով է հայցը ներկայացվել, քանի որ հայցվոր կողմն ընդունում է փաստը, բայց վիրավորվում է գնահատողական դատողությունից:
Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: