Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը մեկնել է Անդորրա
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները. 1) Սեդա Գաբրիելյան 2) Էմիլի Շաբանի 3) Ջիաննա Կեկլիկյան 4) Էլեն Խաչատրյան 5) Ջովաննա Գասպարյան 6)Լիլիթ Գևորկովա 7) Մերի Ոսկանյան 8) Ալինա Բարսամ 9) Սարինե Դերդերյան 10) Անիելա Հավանճյան 11) Մեղրի Ասատուր:
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Լիաննա Բաղդասարյանը: Մ16 աղջիկների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: