Դրա հետ մեկտեղ ԵՀ ղեկավարն անդրադարձել է անօրինական միգրացիայի խնդրին։
Դեսպանը գոհունակությամբ անդրադարձել է դեսպանության և թագավորական ընտանիքի միջև ավանդական դարձած համագործակցությանը՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով 2019 թ. արքայազն Ռադուի Հայաստան կատարած այցի կարևորությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։59-ին, մարվել՝ 08։23-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։
Սահմանափակումը համաձայնեցվել է Լատվիայի և Լիտվայի հետ, որոնք մեկ օր առաջ արդեն արգելել էին ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը։
IRNA-ն հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը քանիցս նախազգուշացրել է «Արևմուտքի ինտերվենցիոնիստական վարքագծի հետևանքների մասին» և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը, ինչպես նաև Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել են, որ որոշ ԱԹՍ-ներ հասել են թիրախին։ Թե դրանցից քանիսն են հասել նշանակետին և ինչ վնասներ են դրանք հասցրել, շատ մանրամասներ չեն հաղորդվում։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կովկասյան տարածաշրջանում զարգացումները որևէ հատուկ իրադարձություն չեն կանխատեսում, եզրափակել է Իրանի պաշտպանության նախարարը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց՝ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
ՌԴ ՊՆ-ից հավելել են, որ ՀՕՊ համակարգերը խոցել են թևավոր հրթիռներից յոթը, իսկ «Վասիլի Բիկով» պարեկային նավը ոչնչացրել է բոլոր հեռակառավարվող նավակները։ Թևավոր հրթիռների հարվածի հետևանքով վերանորոգվող երկու նավ վնասվել է։
Եթե Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա սանձազերծվի Հայաստանի սահմանների դեմ, արդյո՞ք Ռուսաստանը ռազմական օգնություն կցուցաբերի. Զախարովայի պատասխանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։
Նոր կաբինետում 19 նախարարներից 11-ը կլինեն բոլորովին նոր դեմքեր, որոնց թվում են նաև 5 կանայք։
Քննարկվե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական կարգավորման հարցը Պուտին-Էրդողան հանդիպմանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխան չուներ
Մեզ հուզում է հակամարտության գոտի հասցված ցանկացած զենք, քանի որ դա հանգեցնում է էսկալացիայի. Զախարովա
Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անթույլատրելի և ամոթալի է համարել հումանիտար բեռի պարունակության վերաբերյալ նվաստացուցիչ հրապարակումները՝ ասելով, որ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
Նախարարը նշել է, որ տնտեսական կայունության հասնելու նպատակով նախևառաջ ԵԱՏՄ երկրները մտադիր են օգտագործել Հյուսիս–Հարավ, Չինաստան–Արևմտյան Եվրոպա տրանսպորտային միջանցքների ներուժը և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծեց՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առնչությամբ որևէ բան չի փոխվել։
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:
Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։
Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Ավինյանին
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, և այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է իր սադրիչ գործողությունները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Շառլ Միշելի գրասենյակում կրկնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորությունը՝ նախկին համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն, նաև շեշտել են «մատակարարումների այլ ուղիների օգտակարությունը»։
Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։