«Դեռևս ամեն ինչ նորմալ է. թշնամու դիրքերը ցորենի դաշտերի մոտ են, բայց պիտի հնձենք». Վերին Շորժայի գյուղապետ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, և այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է իր սադրիչ գործողությունները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը, այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի  հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբերի 1-ից սկսած ադրբեջանական կողմն այս ուղղությունը լարված է  պահում՝ ժամանակ առ ժամանակ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

168.am հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս անգամ գյուղում կրակոցների ձայները չեն լսել։

«Դեռևս ամեն ինչ նորմալ է։ Ցորենի դաշտեր դեռ չենք մտել, քանի որ սեզոնը չէ, բացի այդ, եղանակային պայմաններից ելնելով՝ դեռ սպասում ենք։

Կարդացեք նաև

Իհարկե, թշնամու դիրքերը ցորենի դաշտերին շատ մոտ են, բայց չպետք է թողնենք այդպես մնան, պիտի հնձենք»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նա դժվարացավ ասել, թե հացահատիկի ինչ բերք կստանան։

«Բոլոր դաշտերը հնձենք, կտեսնենք, էլի, ինչ բերք ունենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ կրակոցների պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղից, գյուղապետն ընդգծեց՝ նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։

Տեսանյութեր

Լրահոս