Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Երկու երեսի» այս թողարկումը ներկայացնում է արցախյան բանակցային գործընթացի վիժեցումը Փաշինյանի կողմից 2018-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին:
Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին։ Այս մասին հայտնել է Petra պետական գործակալությունը։
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունն անցկացում է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում` նոյեմբերի 3-5-ը: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 388 մարզիկ Եվրոպայի 46 երկրից:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ նաև Բաքվի բանտերում գերու կարգավիճակով գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, որի վերաբերյալ, մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, թե մահացել է: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թեև այդ հարցերը իր մանդատի շրջանակներում չեն, այդուհանդերձ իր լիազորությունների շրջանակներում խնդրով զբաղվում է։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ՀԿԿ-ն ուսումնասիրում է այս իշխանության ներկայացուցիչների հետ կապված ունեցվածքի ձեռքբերման դեպքերը, վստահեցրեց, թե կառույցն ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, զբաղեցրած պաշտոններից։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Մանուկ Ա.-ն, որը 2021 թ. հունիսի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասոցացվում է ողբերգության հետ։ Այս կարծիքին է մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը՝ 74 տոկոսը։
Ոստիկանությունը պետք է տապալի գետնին ու տանի. բժիշկ կանչեք՝ մարդ է վատացել. Վեճ ԱԺ-ում
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին կայցելի Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, կներեք որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ում որ հետաքրքիր է համեցեք դատական նիստի։
Սեպտեմբերի 19-ին Արցախի պետական համալսարանում ընթանում էին ակտիվ պարապմունքներ։ Առաջին կուրսի ուսանողների համար մենք կազմակերպել էինք հանդիպում-քննարկում։ Երբ պայթեց առաջին ռումբը, առաջին կուրսեցիները գտնվում էին մեծ դահլիճում։ Հետո տագնապի ազդանշանով իջանք նկուղ, որից հետո արդեն դեպքերի հայտնի ընթացքով բոլորը բռնի տեղահանվեցին Արցախից։
Սիրելի’ հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված անվճար դասընթացների առաջին եռամսյակի գրանցումների փուլը ավարտված է։
Վստահ ենք ՄԻԵԴ կողմից արդարության վերականգնում պարտադրող դատական ակտի կայացման մեջ։
Նկատել եմ, որ մերօրյա հասարակությանը շատ բնորոշ է շուտ հիասթափվելը։ Այս անընդունելի մոտեցումը վերաբերում է նաև անկախ ու անվտանգ հայրենիքում ապրելու համար գործելուն։
Օգոստոսի 9-ին Իրանի ազգային նավթընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսան Խոջաստե Մեհրը հայտարարել էր, որ Թեհրանը նախատեսում է մինչև սեպտեմբերի 22-ը նավթի հանույթը հասցնել օրական 3,5 միլիոն բարելի:
Որոշ Telegram ալիքներ տեղեկատվություն են տարածել, որ պայմանագրեր կկնքվեն բոլորի հետ, որոնք ցանկանում են դառնալ «Վագներ»-ի անդամ։
Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտագործում են «Apple» ընկերության հեռախոսներ, հոկտեմբերի 30-ին ծանուցումներ են ստացել այն մասին, որ հաքերային թիմի հարձակման փորձեր են եղել։
Ըստ Եգիպտոսի, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ձեռք բերված համաձայնության՝ Գազայի հատվածից թույլ կտրվի դուրս բերել մի շարք օտարերկրացիների և ծանր վիրավորների։
Ըստ մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել փոխգործակցության մասշտաբների ընդլայնմանն առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում:
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար:
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։
Վերջին շաբաթներին Սերբիայի ղեկավարը քարոզչություն էր անցկացնում իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» օգտին։ Չնայած 2022 թվականին երկրորդ 5-ամյա ժամկետով նախագահ ընտրվելուց հետո Վուչիչը պաշտոնապես հրաժարվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից, այնուամենայնիվ, նա զգալի ազդեցություն ունի կուսակցության քաղաքականության վրա։
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:
2022 թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016 թ. հուղարկավորված քաղաքացու դիով։
Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։
Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 482-ով:
«Այս քրեական գործը հարուցված է 2019թ.-ից, կոնկրետ այս դրվագը քննարկման առարկա է 2021թ.-ից: Գրիգորի Խաչատուրովն այս դրվագով իմ մասնակցությամբ 2022թ. նոյեմբերին հարցաքննվում է, ու 2023թ. մարտի 16-ին որոշում են նրան կալանավորել այն հիմնավորմամբ, թե իբր նախաքննությունն ակտիվ փուլում է, վկաներ պիտի հարցաքննվեն, առերեսումներ պիտի տեղի ունենան, որոնց վրա 3 տարի անց Գրիգորի Խաչատուրովը կարող էր անօրինական ազդեցություն ունենալ»,- այսօր հերթական անգամ հետաձգված դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:
Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։