Սասուն Խաչատրյանը հունից դուրս եկավ՝ լսելով Սուրեն Պապիկյանի տան մասին հարցը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ՀԿԿ-ն ուսումնասիրում է այս իշխանության ներկայացուցիչների հետ կապված ունեցվածքի ձեռքբերման դեպքերը, վստահեցրեց, թե կառույցն ուսումնասիրում է ամեն ինչ՝ անկախ դեմքերից, զբաղեցրած պաշտոններից։
Իշխանական գործիչների անունները, Խաչատրյանը, չտվեց, հորդորեց՝ պաշտոնական կայքն ուսումնասիրել։ Լրագրողները հիշատակեցին Քյարամյանի գույքը, ինչպես նաև՝ Արփի Դավոյանի՝ 2021թ բնակարան ձեռք բերելուն, բայց առ այս պահը ԱԺ-ից գումար է ստանում իբրև վարձով ապրելու համար, Խաչատրյանն արձագանքեց՝ «ԿԿՀ-ն, կարծում եմ՝ ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրի»։
Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի կողմից տան ձեռքբերմանը, ըստ «Փաստինֆոյի»՝ Խաչատրյանը հունից դուրս եկավ, ապա նշեց՝ «Սուրեն Պապիկյանն ի՞նչ։ Իմ տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վարկով է ձեռք բերել այդ բնակարանը․ բա դուք կարող եք վարկով ձեռք բերել, ինքը՝ ո՞չ» ։