Թևաթափ լինելու համար կարելի է օգտագործել ցանկացած պատճառ։ Պայքարը շարունակելու համար կարելի է գտնել էլ ավելի շատ պատճառներ. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը գրում է. «Նկատել եմ, որ մերօրյա հասարակությանը շատ բնորոշ է շուտ հիասթափվելը։ Այս անընդունելի մոտեցումը վերաբերում է նաև անկախ ու անվտանգ հայրենիքում ապրելու համար գործելուն։
Մեկ կամ երկու չստացված փորձ միանգամից բերում է հիասթափության մեծ ալիք։ Գործողություն, որը չի հանգեցրել ցանկալի կամ պատկերացրած վերջնարդյունքին հիմք է դառնում ամեն ինչ թողնելուն։
Թևաթափ լինելու համար կարելի է օգտագործել ցանկացած պատճառ։ Պայքարը շարունակելու համար կարելի է գտնել էլ ավելի շատ պատճառներ։ Իսկ պատճառներից զատ մնում է միայն ընտրություն թևաթափ լինելու ու պայքարելու միջև։
Դուրս թողնելով շղարշված բոլոր ավելորդությունները, ամեն ինչ հանգում է ընտրության՝մարդու, քաղաքացու ընտրության»։