Բաժիններ՝

Ծանրամարտի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նոյեմբերի 13-25-ը Հայաստանի ծանրամարտի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այնուհետ տղամարդկանց և կանանց ազգային գլխավոր թիմերը կմասնակցեն Քաթարում դեկտեմբերի 2-ից մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը:

Ուսումնամարզական հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 22 մարզիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս