
Հանրության 74 տոկոսը Փաշինյանի իշխանությունն ասոցացնում է ողբերգության հետ. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասոցացվում է ողբերգության հետ։ Այս կարծիքին է մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը՝ 74 տոկոսը։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, թե իր վարչապետության 5 տարիները լեցուն են հանրային երջանկություններով եւ ողբերգություններով։
«Փաստինֆո»-ն հարցում էր իրականացրել՝ պարզելու մեր հանրության կարծիքը, թե ինչն է գերիշխել՝ երջանկությունը, թե դժբախտությունը։
Պարզվեց, որ մեր հանրության 74 տոկոսը Փաշինյանի իշխանությունն ասոցացնում է ողբերգության հետ ու միայն 16 տոկոսն է համարում, որ երջանկությունն ավելի շատ է եղել։ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել։