Մարտի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի լցակայանի տարածքում «ԲելԱԶ» բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քըլըչդարօղլուին ուղեկցել են CHP-ի գլխավոր քարտուղար Սելին Սայեք Բյոքեն, CHP-ի խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը և փոխնախագահ Գյոքչե Գյոքչենը։
«Խանումը» պետք է եփել շոգեկաթսայում, հակառալ դեպքում ստիպված կլինեք օգտագործել սովորական ջրով լցված կաթսա, որի մեջ մետաղյա ցանց պետք է դնել: Այդ դեպքում պատրաստի ռուլետը պետք է դնել ջուրը եռալուց հետո, ու եփել փակ կափարիչով։ Պատրաստման համար կպահանջվի 20-ից 40 րոպե՝ կախված ռուլետի հաստությունից և միջուկից։
Ճշմարիտ անգիտությամբ և անհասությամբ հավատում ենք, որ ամենայն մարդ Աստծո պատկերն է, սակայն ինչպե՞ս, միայն Աստծուն է իմանալի: Բայց զարմանում եմ նրանց վրա, ովքեր ավելի, քան իրենց չափն է, ջանում են և ձգտում ըմբռնել անհասն ու անըմբռնելին: Բայց մեր` տգետներիս կարծիքն է, որ այդպիսիներն ամենևին չգիտեն Սուրբ Գիրքը, ոչ էլ Հոգու զորությունը, որ Գրքում է (Գիրք Թղթոց):
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։
Վիտամին D-ն մասնակցում է օրգանիզմի բազմաթիվ կարևոր գործընթացներին՝ պատասխանատու կայուն տրամադրության և լավ առողջության համար։ «Իզվեստիային» այս մասին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) ավագ բժիշկ, բարձրագույն կատեգորիայի բժիշկ Օլեսյա Սավելևան։
Իրան-Հայաստան երրորդ գծի կառուցումը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը շարունակում է մեծ հաջողությունների հասնել՝ հնչելով հազարավոր միջազգային հարթակներում, երկրպագուներին է ներկայացրել «Never Be Mine» երգը:
Մասնավորապես, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, գրավել է Հայաստանի շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք։
Մարտի 29-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նիկոլ, բա ինչու՞ նախկինների ժամանակ թուրքը շվշվացնելով Տեղ գյուղ չէր մտնում։
«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է»:
Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Այսօր տեսակապի ձևաչափով ՀՀ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները` «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը քննարկումներ են ունեցել Արցախի Հանրապետության խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:
Կառավարության մարտի 30-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել էր, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։
Ի դեպ, factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը տեսանյութի հայտնվելու մասին օբյեկտիվ հարցադրումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
Տոկիոն նաև արգելում է ՌԴ արտահանել օդանավերի և նավերի շարժիչներ, էլեկտրասարքավորումներ և նավիգացիայի համար սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և տիեզերական ապարատներ ու դրանց մասեր, խաղալիքներ և մոդելավորման հավաքածուներ:
Ո՞վ առաջինը սադրեց, ո՞վ ձայնը բարձրացրեց, ո՞վ արեց առաջին քայլը, ո՞վ 1.5 տարի առաջ առաջինը քացի տվեց… երկրորդական կարևորության հարցեր են։
Վստահ եմ` կարող ենք ունենալ ուժեղ, զարգացած, արժանապատիվ պետություն. Ռուբեն Վարդանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը, անդրադառնալով իշխանության մտահոգություններին և օրակարգ նետած թեզերին՝ նշեց, որ հայրենիքից տարածքներ հանձնելու հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու համար կառավարող ուժը կարող է զբաղվել նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցերով, որոնք կապ չունեն այն լրջագույն վտանգներով հղի հարցերի հետ, որոնց առաջ կանգնած ենք՝ որպես ժողովուրդ։
«Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, դա պետք է իրական լինի, ոչ թե բուտաֆորիկ բնույթ կրի»,-ԵՄ դիտորդին ի պատասխան ասել է Նաիրա Մելիքյանը, ով միայն պատասխանել է, թե ցավում է, սակայն Հայաստանում են իրավիճակի մասին զեկուցելու համար։ Եվրոպացի դիտորդը նաև ասել է, որ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է։
«Երեք տարի է, մի ձու չի ներկրվել: Ավելի շատ արտահանում ենք ու հիմնականում՝ Ռուսաստան: Ոլորտը զարգանում է, թող չխանգարեն, օգնել պետք չէ: Մենք կարողանում ենք ապահովել շուկան»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:
Զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել Է մարտավարական փոխգործակցությունը, տեղի են ունեցել մարտի 30-ին Ճապոնական և Արևելաչինական ծովերի երկնքում։
Տեղ գյուղում ենք. անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը. Գեղամ Մանուկյան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարտի 28-ին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել այն մասին, որ աշխատանքային օրվա ավարտին հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ:
Որպեսզի հայցորդները կարողանան իրենց ֆինանսապես ապահովել այդ ժամանակաընթացքում, այն նաև կողմնակի գումար աշխատելու հնարավորություն է տալիս:
2023 թվականի մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։ Այս մասին ասվում է ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության կայքում:
Մարտի 30-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ և մոպեդ. 35-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քամու հետեւանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։