Վրաստանում ամուսնալուծությունները շատացել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն, 2022 թվականին գրանցվել է 26 հազար 048 ամուսնություն, ինչը 12,5 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից։ Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 29,4 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 31,9-ը։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականին գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 14 հազար 098, ինչը 32,3 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930