
Վարորդները և «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 29-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։